2009-ը Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ բանակցությունների ակտիվացման տարի է եղել։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ ամենամյա մամուլի հաղորդագրության մեջ։
Դրա ապացույցը, ինչպես ասված է հաղորդագրության մեջ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի ունեցած վեց, ինչպես նաեւ երկու երկրների արտգործնախարարների բազմաթիվ հանդիպումներն են։
«Ղարաբաղյան հակամարտությունը պետք լուծվի տարածքային ամբողջականության, սուվերենության եւ Ադրբեջանի սահմանների միջազգային ճանաչման հիման վրա»,- այսպիսին է Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում։
Միջազգային հանրությունը լավ է հասկանում, որ ղարաբաղյան հարցում ներկայիս ստատուս-քվոն անհնարին է եւ որ այս խնդիրը մոտ ժամանակներում պետք է լուծում ստանա, ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։




























