Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սկսած 1999 թ. յուրաքանչյուր 4 նախագծից 1-ը ձախողվում է, իսկ 2002 թ.-ից ձախողումների թիվն աճել է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Numetrics Management Systems ամերիկյան ընկերության գիտության եւ նոր տեխնոլոգիաների գծով փոխտնօրեն Պավել Սաֆարյանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում, ըստ Կենտրոնական հետախուզության վարչության տվյալների, վնասների ծավալը գերազանցում է 1 տրլն դոլարը, Եվրոպայում՝ 142 մլրդ եվրո (2004 թ.): Ձախողումների պատճառը նախագծումների ընթացքում գիտական մեթոդների անբավարարությունն է:

Պ. Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանը կարող է շահել ՏՏ ոլորտի համաշխարհային ձախողումներից: Դրա համար անհրաժեշտ է աշխարհին մատակարարել կենսունակ նախագծեր, փոխանակ աուտսորսինգով զբաղվելուն, ինչը յուրահատուկ է ՏՏ ոլորտի հայկական ընկերությունների զգալի մասին: