Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Երեւանի Մ. Խորենացու փողոցի 70 տան բնակչուհի, 14-ամյա Նարե Ներսիսյանը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջնակը 2009 թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում դուրս է եկել տանից` վարսավիրանոց գնալու նպատակով եւ այլեւս չի վերադարձել:

Ըստ ոստիկանության` նրա հագին եղել է սեւ բաճկոն, ջինսե կապույտ անդրավարտիք, ձմեռային սեւ կոշիկներ:

Ովքեր որեւէ տեղեկություն ունեն Նարե Ներսիսյանի գտնվելու վայրի մասին, կարող են դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: