Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Վարդանանց եւ Հանրապետության փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Դավիթ Ավետիսյանին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Վարդանանց փողոցի թիվ 9 շենքի շքամուտքում բացահայտ հափշտակել է մի կնոջ ձեռքին եղած ծրարը, որի մեջ եղել է 310 հազար դրամ գումար, եւ դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:




























