ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առիթով:
Գագիկ Շառուկյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի կապակցությամբ:
Մեր անկախ հայրենիքն արդեն 21 տարեկան է: 21 տարի շարունակ սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձել է անկախ պետականության, սեփական հայրենիքում ազատ ապրելու ու արարելու անկոտրում կամքի դրսեւորման խորհրդանիշը:
Տասնամյակներ հետո կորսված անկախության վերականգնումը հայ ազգի համար ճակատագրական ու բաղձալի նվաճում էր: Անկախությունն այն նվաճումն էր, որը դարձավ բարձրագույն արժեք ամբողջ հայության համար:
Անկախացումից հետո ազգային պետականության գաղափարն ավելի արմատավորվեց յուրաքանչյուր հայի սրտում: Եվ հենց այս գաղափարի շուրջ միասնականությունն է, որ ապահովելու է մեր երկրի շարունակական զարգացումն ու բարգավաճումը:
Անկախության 21 տարիների ընթացքում մեր հասարակության մեջ, մեր կյանքում ու մեր երկրում շատ փոփոխություններ են տեղի ունեցել: Շատ արժեքներ են փոխվել, սակայն մի բան մեր մեջ պետք է մնա անփոփոխ ու անսասան` դա սերն ու անմնացորդ նվիրումն է մեր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Յուրաքանչյուր հայ պետք հպարտանա իր երկրով, իր ժողովրդով, իր պետությամբ եւ պետականությամբ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս կարեւոր հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ մեր պետությանն ու ժողովրդինխաղաղություն, բարեկեցություն եւ բարգավաճում»:





























