Արագածոտնի մարզում Աշտարակ քաղաքի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու, անկուսակցական, նախկին փոխաղաքապետ Արմեն  Անտոնյանը: Նրա  օգտին քվեարկել են 4 հազար 745 ընտրող: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԿԸՀ-ի լրատվական ծառայությունից: Նրա մրցակիցներից փոխքաղաքապետ Ռուշան Մկրտչյանը ստացել է  683 ձայն: Իսկ նախկին ՕԵԿ-ական, ներկայումս անկուսակցական ձեռնարկատեր Ռազմիկ Տերտերյանի օգտին քվեարկել են 4 հազար 227 ընտրող: Գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների կազմել է 10 հազար 132 ընտրող: Գրանցվել  է նաեւ 371 անվավեր քվեաթերթիկ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Հայաստանում սեպտեմբերի 23-ին ժամը 8.00-ին Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնում է միայն մեկ միջազգային կազմակերպություն` Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը եւ 15 տեղական հ/կ: