Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում,  «ԶԻԼ»  մակնիշի  ավտոմեքենայի վարորդը, հետընթաց կատարելիս, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի վրա գտնվող գինու-կոնյակի գործարանի մուտքի մոտ վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Սեւակ  Սերոբյանին, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: