Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.10-ին, Թումանյան փողոցում  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներին   է մոտեցել  մի տղամարդ եւ մատնացույց անելով 29-ամյա Սերգեյ  Խ.-ին`  հայտնել, որ նա սեպտեմբերի 21-ին, ժամը 23.10-ին, Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցի հատման մասում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 00.15-ին, Սերգեյ  Խ.-ն Թումանյան փողոցից  բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն: