Սեպտեմբերի 24-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում, Նոր Հաճն գյուղի գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել վթար. կա տուժած:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են BMW մակնիշի 33 RS 466 պետհամարանիշով եւ Կարեն Բարսեղյանի վարած «ԶԻԼ» մակնիշի 23 ՕՏ 557 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1995թ. ծնված Դերենիկ Մկրտչյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբովյան քաղաքի բկ, այնուհետեւ՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բկ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























