Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը հաղթել է ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանին: Դավիթ Հարությունյանի օգտին քվեարկել են 2 հազար 329 ընտրող, իսկ ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանը ստացել է 1 966 ձայն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԿԸՀ լրատվական ծառայությունից: Ընտրություններին մասնակցել է 4 հազար 509 ընտրող, իսկ 191 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը` ստանալով 1 484 ձայն: ԲՀԿ-ական Բաբա Բաբայանը ստացել է 460 ձայն, անկուսակցական Թարո Ավետյանը` 1 402 ձայն: Ընտրություններին մասնակցել է 3 հազար 457 ընտրող: 77 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում սեպտեմբերի 23-ին ժամը 8.00-ին Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնում է միայն մեկ միջազգային կազմակերպություն` Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը եւ 15 տեղական հ/կ:




























