Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները սեպտեմբերի 17-ից  23-ն  ընկած ժամանակահատվածում  Երեւան քաղաքում իրականացրած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք  են տեղափոխել 51 տրանսպորտային միջոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեքենաներից 2-ի վրա  տեղադրված են եղել  գերհզոր  հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ,  10 վարորդ  մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, 39-ը`  այլ խախտումներով եւ առանց համապատասխան փաստաթղթերի:

Երթեւեկության ընթացքում ճանապարհի ծածկույթն աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի,  իսկ երթեւեկության ընթացքում ծխելու համար 320 վարորդի նկատմամբ  կազմվել են  համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի