Լոռիի մարզի մի շարք գյուղական համայնքների մանկապարտեզներում եւս լուրջ խախտումներ են արձանագրվել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր՝ սեպտեմբերի 24-ին Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից անց է կացվել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետարանի աուդիտորական բաժնի կողմից Լեւոն Բերոյանը ներկայացրեց համայնքներում կատարված ստուգումների արդյունքները:
Ըստ նրա, լուրջ թերացումներ են արձանագրվել մանկապարտեզներում, որտեղ, հատկապես գյուղական համայնքների մանկապարտեզների ի աշխատակիցները բժշկական զննում չեն անցնում, գնումները կատարվում են մեկ աղբյուրից, սննդամթերքը չունի անվտանգության հավաստագիր, յուրաքանչյուր համայնք տարբեր գնացուցակ է ներկայացնում միեւնույն ապրանքատեսակի համար եւ այլն:
Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Ա. Նալբանդյանը հանձնարարել է շրջաբերականներ ուղարկել համայնքներ, բացահայտված թերացումները չկրկնելու համար, հակառակ դեպքում կիրառել տույժ-տուգանքներ:



























