Նոր Նորքի 8-րդ զանգվածում գտնվող աստիճանները շատ անմխիթար վիճակում են: Այս մասին NEWS.am-ին ահազանգել է մեր ընթերցողներից մեկը:«160-ից ել շատ են, աստիճանները 3 մասից են բաղկացած 2 շենքերի միջեւ եւ այդպես 6 շենքերի միջով աստիճաններ են, 30-31 շենքերից ներքեւ սողանք եղավ աստիճաններ ավելացնելու կարիք եղավ, ավելացրին, սալիկներ շարելու փոխարեն ցեմենտբետոն արեցին,արդեն քանի տարի է անցել անձրեւների, ձյան հետեւանքով ամբողջ ցեմենտբետոնը քայքայվել.վերածվել է ավազի»,- հայտնել է բնակիչը:
Բնակիչը դիմում է բոլոր պատկան մարմիններին եւ նրանց ուշադրությունը հրավիրում խնդրի վրա, այլապես եթե այն չլուծվի, ապա Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչները «ձմռանը ստիպված սահնանկով պետք է իջնեն, քանզի ոտք դնելու տեղ չկա»:















































