Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.30-ին, Աբովյան փողոցի թիվ 41/2 հասցեի դիմաց, թիվ 38 երթուղու միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 62-ամյա ուղեւորուհին միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























