Դեղորայքային թունավորմամբ «Մուրացան» բժշկական կենտրոնի մոտից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի 28 շենքի 33-րդ բնակարանի բնակչուհի` 28-ամյա Ռոքսանա Տառասան: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 25-ին ժամը 18.25-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է: