Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է հոդվածների մրցույթ՝ «Գարեգին Նժդեհի ուսմունքը եւ դրա արդիականությունը» թեմայով:
Մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ: Հոդվածները պետք է ներկայացվեն 12 տառաչափով, Arial Armenian տառատեսակով, մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 1-ը` Մելիք Ադամյան 2 հասցեով:
Լավագույն երեք հոդվածները կպարգեւատրվեն դրամական պարգեւներով. 1-ին տեղ` 100000 դրամ, 2-րդ տեղ` 70000 դրամ, 3-րդ տեղ` 50000 դրամ:




























