«Թուրքիան կարեւոր դեր է խաղացել Մերձավոր Արեւելքում, նաեւ տարածաշրջանում խաղաղության հետ կապված հարցերում իր միջնորդական ջանքերով»,- հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:
Խոսելով Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների լարվածության մասին, Քրոուլին ասել է. «Նրանք Միացյալ Նահանգների բարեկամներն ու դաշնակիցներն են: Մենք գնահատում ենք մեր համագործակցությունը, նաեւ Թուրքիայի միջնորդական դերը Մերձավոր Արեւելքում: Հուսով ենք, որ դա կշարունակվի»:




























