ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դասական աճուրդով վաճառքի կհանի «Գրանիտ» ընկերության 80% բաժնեմասը; Հարցը ներառված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի նիստի օրակարգում: Ընկերությունը տեղաբաշված է Երեւան քաղաքի Արցախի փողոցում, ունի 2700 քառ. մետր անշարժ գույք, զբաղեցնում է մոտ 3 հա հողատարածք:
Ընկերության բաժնետոմսերը գնահատված են մոտ 250 մլն դրամ:




























