«Հրապարակը» գրում է. «Կիրակի օրը՝ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Վայոց ձորի մի քանի քաղաքներում, որտեղ քաղաքապետի ընտրություններ էին, ԲՀԿ-ն սկսել էր փոխել շենքերի մուտքերի փայտյա դռները՝ դրանք փոխարինելով երկաթյա դռներով:
Եղեգնաձորի շենքերի շքամուտքերի երկաթյա դռները թերեւս տվեցին իրենց արդյունքը. ԲՀԿ թեկնածուն հաղթանակ տարավ Հանրապետականի նկատմամբ, իսկ ահա Վայքում հակառակ արդյունքը գրանցվեց՝ քաղաքապետ դարձավ գործող հանրապետական քաղաքապետը՝ Հարություն Սարգսյանը: Ընտրություններից հետո վայքեցիները կես կատակ-կես լուրջ անհանգստանում էին՝ «կարող ա՞ Ծառուկյանը գա, դռները հանել տա ու տանի»:




























