Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը այսօրվանից` սեպտեմբերի 27-ից, անցնում է վաստակած հանգստի` կենսաթոշակի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հայտնեց ինքը` Ռոբերտ Մելքոնյանը:
Նա նշեց, որ ուրախ չէ, որ հեռանում է ոստիկանական համակարգից: «Դե ո՞նց կլինի, որ ուրախ լինեմ, եթե 30-40 տարի մի համակարգում եմ աշխատել»,- նշեց նա: Հեռանալով ոստիկանական համակարգից` Ռոբերտ Մելքոնյանը նշեց, որ կկարոտի բոլորին` լրագրողներին, ցուցարարներին, նույնիսկ Հայ ազգային կոնգրեսի «ԲՏՌ-ներին»: Ռոբերտ Մելքոնյանը չբացառեց, որ կանցնի այլ աշխատանքի, բայց ոչ ոստիկանական համակարգում, իսկ թե որտեղ, ասաց. «Որոշակիություն կլինի, կասեմ, առայժմ ոչ մի բան չկա»:




























