Սեպտեմբերի 26-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, Ավտոկայան Բանավան թաղամասի տնակներից  մեկից բերման  են ենթարկել  տնակի բնակիչ, 43-ամյա Վալիկ Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  զննությամբ տնակի բակից հայտնաբերվել եւ առգրավվել են կանեփի ցողուններ`  7.450 գ, եւ մետաղյա տարայով 116.7 գ կանեփի չորացված տերեւներ:

Վալիկ Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն եւ կանեփ խոտաբույս է, այն աճեցրել ու չորացրել է անձնական օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: