Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղադրված հայ անվանի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի արձանը  հինգշաբթի վանդալների զոհն է դարձել: Այլանդակված արձանի լուսանկարները տարածվել են «Facebook» սոցիալական ցանցում:

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր, թե Եղիշե Չարենցի եւ Ֆրունզիկ Մկրտչյանի արձանների մոտ տեսախցիկներ կտեղադրվեն:

Երկու քանդակներն էլ պատրաստված են կավից` մարդկային չափերով եւ պատված են բրոնզով: Հեղինակ Սուրեն Մելքոնյանի մտահղացմամբ` Չարենցն ու Մկրտչյանը  «նստած են» սովորական երեւանյան նստարանի վրա: