«Հրապարակը» գրում է, որ տեւական ժամանակ ՕԵԿ-ից ինֆորմացիայի արտահոսքը վերագրվել է կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանին, իսկ վերջին շրջանում՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանին:
Մտածել են, որ այս անձինք սերտորեն աշխատում են մամուլի հետ, ուստիեւ իրենց անհրաժեշտ դիտանկյունից էլ տեղեկություններ են տրամադրում: Սակայն Մ. Վարդանյանի հեռանալուց եւ մի միջադեպից հետո այս կարծիքը փոխվել է. Արթուր Բաղդասարյանի եւ Սերգո Կարապետյանի միջեւ ուշ երեկոյան տեղի ունեցած մի խոսակցություն հաջորդ առավոտյան հայտնվել է թերթերից մեկում:
Եվ քանի որ այն ներկայացվել է գյուղնախարարի համար խիստ ոչ շահեկան լույսի ներքո, ուստի եզրակացրել են, որ արտահոսքի խողովակը կուսղեկավարն է: Հիմա ՕԵԿ-ում նոր բամբասանք է գնում՝ որ «Արթուր Բաղդասարյանը ոչ միայն քցող է, այլեւ ծախող»:



























