Սերժ Սարգսյանը Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակելու հրամանագիրը ստորագրել էր դեռեւս սեպտեմբերի 20-ին: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Սակայն տարօրինակն այն է, որ այդ հրամանագիրը նախագահական նստավայրը հրապարակեց այն ստորագրելուց 5 օր անց` սեպտեմբերի 25-ին: Նկատենք, որ եթե սեպտեմբերի 21-23 եղել են ոչ աշխատանքային օրեր, ապա եւ հրամանագրի ստորագրման օրը, այսինքն` ամսի 20-ը, եւ սեպտեմբերի 24-ը եղել են աշխատանքային օրեր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հրամանագրի հրապարակման ուշացումը պայմանավորված է եղել ներիշխանական ինչ-որ խժդժություններով ու անախորժություններով: Ավելին, Դալլաքյանը եւս մինչեւ սեպտեմբերի 25-ը չի իմացել այդ հրամանագրի ստորագրման մասին»,- գրում է «Ժողովուրդը»:




























