Երկրորդ նախագահին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ գլխավոր դատախազի` Օսկանյանի անձեռնմխելիության հարցով միջնորդությունն ու պառլամենտի համաձայնությունը, ապաեւ Օսկանյանի խաղից դուրս գալն ամենից շատ ձեռնտու է լինելու հենց Քոչարյանին, որն Օսկանյանի հարցում ապահաշվարկ թույլ տվեց` մտածելով, որ հնարավոր է մորմոնների հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին դառնա ԱՄՆ նախագահ, ինչը փորձագետներն անհնար են համարում, մյուս կողմից էլ`նրա հարաբերությունները վատացան Ռուսաստանի հետ: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Օսկանյանի` քաղաքականությունից դուրս գալով, Քոչարյանի ձեռքերը կազատվեն, ԲՀԿ-ն ամբողջապես կվերադառնա ռուսական օրիենտացիոն դաշտ, Ռուսաստանն էլ կհասկանա, թե ի վերջո ում է Հայաստանում «նշանակում» որպես Բիձինա Իվանաշվիլի: Սա է պատճառը, որ Քոչարյանը մինչեւ հիմա որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել Օսկանյանի նկատմամբ «հարուցված» գործի առնչությամբ` փորձելով ապացուցել, որ իրենք անվերապահորեն կողմնորոշված են դեպի Ռուսաստան, ինչն էլ, ի դեպ, պահանջում է Ռուսաստանը թե Հայաստանի իշխանություններից, թե ընդդիմությունից եւ թե ԲՀԿ-ից»,- գրում է «Հրապարակը»: