Մինչ իշխանությունը ջանադրաբար փնտրում է պետական ունեցվածքը փոշիացրած, թալանած պաշտոնյաներին, որ պատժի, ինչպես պատվիրել է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ անդամ, աղմկահարույց խախտումների հեղինակ սոցապ նախարար Վազգեն Խաչիկյանը, ում դեպքին եւս, ի դեպ, անդրադարձել էր Ս. Սարգսյանը, երեկ զբոսնում էր «Մարիոթ» հյուրանոցի շրջակայքում՝ Սերգո Երիցյանի հետ միասին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

««Ժամանակը» դիմեց Խաչիկյանին, թե տեսակետներ կան, որ ինքը պետք է պատասխան տա, անգամ քննարկում են՝ իր դեմ քրեական գործ կհարուցվի, թե ոչ։ «No comment. Առանց մեկնաբանության»,- ի պատասխան հայտարարեց Խաչիկյանը։ Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում մյուս պաշտոնյաների ղեկավարած ոլորտներում սկսած հետաքննությունները։ «Մյուս անգամ կպատասխանեմ»,- կրկին խուսանավեց նա՝ շարունակելով. «Հիմա տրամադրությունս բավականին բարձր է, ինչի՞ եք ուզում գցել»»,- գրում է «Ժամանակը»: