Հայաստանում 1970-ականներին մոտ 4 անգամ մեծացավ ծծմբաթթվի արտադրությունը: Արտադրության անկումը 90-ականներին ստիպեց հետաձգել նաեւ հանքավայրերում մետաղախարամների օգտահանման աշխատանքը, որոնք 80-ականներին իրականցնում էր Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը:
Մետաղաձուլական թափոններում քիմիկոսների ուշադրությունը գրավեց երկաթը: Հայկական «պղձե» լեռներում դա այնքան էլ քիչ չէր:
Պղինձը հարստացնում էին, իսկ երկաթից`ազատվում. արդյունքում մետաղախարամներում պղինձը մնում էր 1 տոկոսից քիչ, իսկ երկաթը` 37-48 տոկոս:
Այսօր թանկացող երկաթը կարելի է մետաղախարամներից հանել ծծմբաթթվի օգնությամբ, որը, սակայն, ավելի թանկ է` 150 դոլար` մեկ տոննայի համար, իսկ մեկ տոննա խարամի համար 0,74տ. ծծմբաթթու է հարկավոր:
«ACP» ընկերությունում բացատրեցին, որ ոչ շահութաբերությունը կստիպի մոտ ապագայում հրաժարվել այդ մեթոդից: Ընկերության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մետաղախարամի ծավալը կազմում է մոտ 15,5 հազ. խմ: «Մետաղաձուլական աշխատանքներն սկսելով` ընկերությունը քննարկել է տնտեսապես ողջամիտ վերամշակման մեթոդները: Թեեւ նշված տեխնոլոգիայի ներդրման հարցը չի քննարկվել անօրգանական քիմիայի ինստիտուտի հետ, սակայն ընեկրությունը պատրաստ է ցանկացած երկխոսության` երկրորդային արտադրության արդարացված վերամշակման հարցում» ,-նշեցին ընկերությունից:
Մասնավորապես «ACP»-ի պատվերով Լեռնամետալուրգիական ինստիտուիտի լաբորատորիան, «Vallex» խմբի մեջ մտնող ընկերությունների հետ, մետաղախարամներից երկաթ օգտահանելու միջոցներ է փնտրում:




























