Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավար է վերընտրվել միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Ֆայզո Ամոյանըч ստանալով 48 ձայն: Տվյալ համայնքում ընտրություններին մասնակցել են 49 ընտրող: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԿՀ լրատվական ծառայությունից:
Իսկ նույն մարզի Ցամաքասար համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ից` Գոռ Գրիգորյանը ստանալով 137 ձայն: Իսկ նրա մրցակից անկուսակցական թեկնածուն` Գառնիկ Գրիգորյանը ստացել է 81 ձայն: Ընտրություններին մասնկցել են 230 ընտրող: Իսկ 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի մի քանի համայնքներում սեպտեմբերի 30-ին, կկայանան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Ընտրություններ կայացել են Արագածոտնի մարզի Արագածոտն, Արեւուտ, Գառնահովիտ, Գեղարոտ, Եղնիկ, Ծաղկասար, Ծիլքար, Շամիրամ, Ոսկեթաս, Ուշի, Չքնաղ, Ցամաքասար, Քուչակ համայնքներում: Այդ բոլոր համայնքներում ընտրությունները չկայացած էին համարվել, եւ նշանակվել են նոր ընտրություններ, քանի որ օրենքով սահմանված գրանցման ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս էր եղել երկուսից: Արեւուտում եւ Ցամաքասարում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ մյուս համայնքներում` ավագանու անդամի ընտրություն:Արեւուտում կար միայն մեկ թեկնածու` ՀՀԿ-ից` Ֆայզո Ամոյանը, իսկ մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր հայտնել: Ցամաքասարում առաջադրվել է երկու թեկնածու` ՀՀԿ-ից` Գոռ Գրիգորյանը եւ անկուսակցական Գառնիկ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին եւ 23-ին Հայաստանի տարբեր համայնքներում կայացել էին տեղական ինքնակառավրամն մարմնի ընտրություններ:



























