Հոկտեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մանանդյան փողոցի թիվ 7/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  հոկտեմբերի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Ղանդիլյան փողոցի թիվ 49 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: