Կոմիտասի պողոտայի «Երեւան սիթի» խանութի դիմաց այրվում է ավտոմեքենա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 3-ին, ժամը 02.09-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,
դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գ. Պետրոսյանին պատկանող «Սամանդ» մակնիշի LO 179 պետհամարանիշի ավտոմեքենայում էլ. լարերի կարճ միացման հետեւանքով ծխացել է ավտոմեքենայի շարժիչը, որը հրդեհի տպավորություն է թողել: Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ:





























