Հոկտեմբերի 3-ին իր ծննդյան 77-ամյակն է նշում մի քանի սերունդների սիրելի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: «Երեկոյան Մոսկվա» թերթին տված հարցազրույցում Արմեն Ջիգարխանյանը հայտնել է, որ կրկին բեմ է բարձրանում, քանի որ բեմի վրա ցանկանում է եւս մեկ կյանք ապրել:
Միեւնույն ժամանակ դերասանը խոստովանել է, որ արդեն բազմաթիվ տարիներ իր համար դժվար է ֆիլմերում նկարահնվելը. «Ես արդեն բավականին մեծ եմ եւ ես զգացել եմ, որ արդեն ինձ համար դժվար է նկարահնվելը, իսկ ինքս ինձ վրա բռնանալու նպատակ չունեմ: Դերասանը բնությանը ամենամոտ մասնագիտությունն է: Կա երիտասարդություն, հասունություն եւ ծերություն: Պետք չէ խաղալ եւ պայքարել ժամանակի դեմ: Իսկ եթե բնությանը հակառակ գնաս, ծիծաղելի եւ անհեթեթ կլինես»,-ասել է նա:
Դերասանը բացահայտել է նաեւ իր սիրելի նախադասության` «Որքան պատահական, այդքան ճշմարիտ» -ի նշանակությունը. «Կյանքում շատ բաներ է որոշվում «հանկարծ» բառով, հանկարծ իմացա, հանկածր ձեռք մեկնեց, հանկարծ հայացքներով փոխանակվեցին...մշտապես վախենում եմ կորցնել այդ «հանկարծը», որպեսզի չկորցնեմ կյանքի հետ կապված ինչ որ հրաշալի բան: Ես շատ բաներով էմ հիացել ` հանկարծ: Եւ այդպես էլ հանկարծ հիասթափվել եմ: Ես այնպիսի ընկերներ ունեմ, որոնց ես ճանաչում են 50-60 տարի, սակայն այնպես է ստացվում, որ այսքան տարի անց ես հիասթափություն եմ ապրում, քանի որ մենք դադարել ենք այլեւս հասկանալ իրար»:
Դերասանը խոստովանել է, որ Աստծո կարիքը չունի, թեեւ մշտապես այդպես է կարծել . «Իմ 77 տարիներից 50-ը ես այլ կերպ եմ մտածել: Իսկ այսօր դուք ինձնից չեք լսի «Աստված իմ, օգնիր ինձ», ես մի բան եմ հասկացել. պետք է հույսը դնել միայն ինքդ քեզ վրա»:
Պարզվում է, որ թատրոնը օգնել է Արմեն Ջիգարխանյանին ազատվել ամոթխածությունից. Նա շատ էր ամաչում կանանցից:
Վերջում սեփական կյանքը գնահատելու խնդրանքին Արմեն Ջիգարխանյանը նշել է. «Ոչինչ էլ չեմ գնահատի, ես ցանկանում եմ շարունակել ապրել: Ես դեռեւս բազմաթիվ չիրականացված ցանկություններ ունեմ: Ինչո՞ւ եմ ես կրկին բեմ բարձրանում, չէ ՞ որ ես 10 տարի բեմ դուրս չեմ եկել: Քանի որ բեմում ցանկանում եմ եւվս մեկ կյանք ապրել»:





























