Հոկտեմբերի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 52-ամյա հեծանվորդի եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























