Երեկ` հոկտեմբերի 3-ին ձերբակալվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը` տուն ինտերնատում հայտնաբերված յուրացումների ու չարաշահումների համար:

Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են նաեւ ոստիկանությունից` նշելով, որ ստուգումների արդյունքում յուրացման փաստեր են հայտնաբերվել: Նշենք, որ վերջին օրերին այստեղ էին գործոuղվել նաեւ Երեւանի 6-րդ վարչության աշխատակիցները: