Ստեփանավանի բնակչուհի Լարիսա Ա.-ն հուլիսի 24-ին ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ հուլիսի 20-ին կորցրել է «Սամսունգ» բջջային հեռախոսը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 3-ին պարզվել է, որ 1965 թ. ծնված Զաքար Խ.-ն հուլիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, գնացել է իր ծանոթ Լարիսա Ա.-ի բնակարան եւ օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից` պահարանի վրայից գողացել է հեռախոսը:

Գողոնն առգրավված է, կատարվում է հետաքննություն: