Հոկտեմբերի 5-ին «Երեւանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ դեպոյի տարածքում (մետրոյի Չարբախ կայարան, հայ-բելառուսական առեւտրի կենտրոնի խաչմերուկից քիչ հեռու) կանցկացվի հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի թեման է «Մետրոյի աշխատակիցների եւ ուղեւորների պաշտպանական միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում»։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե սցենարի համաձայն` մետրոյի ուղեւորատար վագոններից մեկում բռնկվել է պայմանական հրդեհ, որը տարածվել է դեպի կառամատույց։
Ուսումնավարժանքին ներգրավված են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի հրշեջ մասերից 3 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, շտապօգնության 2 բրիգադ, ոստիկանության 1 հերթապահ մեքենա` իր անձնակազմով, մետրոպոլիտենի հրդեհաշիջման եւ վթարավերականգնողական խմբերը։





























