Հրշեջ-փրկարարները երեկ` հոկտեմբերի 4-ին, կասեցրել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամարիսի փողոցի թիվ 65 տան բնակիչ, 26-ամյա Արթուր Դավթյանի ինքնասպանության փորձը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Մեր տեղեկություններով` Արթուր Դավթյանը սովորում է Հայաստանի Ագրարային համալսարանում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աճառյան փողոցի վերջնամասում` կամրջից, քաղաքացի է ուզում ինքնասպանության փորձ կատարել` նետվելով կամրջից ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները:





























