Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի քաղաքացու բնակարանից գումար եւ ոսկեղեն գողանալու վերաբերյալ հաղորդում էր ստացվել:

Ոստիկանության ծառայողներն այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով հոկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Գեւորգ Հ.-ին: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե գողություն կատարելու փաստը հիմնավորվել է:

Կատարվում է նախաքննություն: