Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.45-ին, ոոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, «Օղակաձեւ» զբոսայգուց բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հարություն Ավետիսյանին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, զբոսայգում գտնվող մի սրճարանից գողացել է աշխատակցուհու դրամապանակը, որի մեջ եղել է 54.000 դրամ:

Կատարվում է նախաքննություն: