Երեկ Նորքի հոգեբուժարանում արտառոց դեպք է տեղի ունեցել: Հարկադիր բուժման մեջ գտնվող 34-ամյա մի երիտասարդ հարձակվել է բուժանձնակազմի ներկայացուցիչների վրա եւ սուր գործիքով նրանց վնասվածքներ հասցրել: NEWS.am-ը տեղեկություններ է ստացել, որ մարմնական վնասվածքներով 1-ին կլինիկական հիվանդանոց են տեղափոխվել մի բժիշկ, բուժքույր եւ բուժակ:
Դեպքի մասին ահազանգել են նաեւ իրավապահներին: Ոստիկանությունից NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ միջադեպ է տեղի ունեցել՝ նշելով, որ կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են: Կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:





























