Կոտայքի մարզում նախկինում դատապարտյալը բռնաբարության փորձ է կատարել: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից, նախկինում դատապարտված 40-ամյա Ս.Մ-ն մտել է Լ. Մ-ի վագոն-տնակ եւ վերջինիս կամքին հակառակ փորձել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Լ.Մ-ն փախուստի է դիմել եւ վայր ընկել , որից հետո Ս.Մ-ն դանակի սպառնալիքով է փորձել իր հանցավոր մտադրությունը ավարտին հասցնել: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
40-ամյա Ս. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ հուլիսի 12-ին ժամը 02:00-ից 03:00-ը ընկած ժամանակահատվածում Կոտայք գյուղի Աստղաբերդ կոչվող սարատեղում մտել է Լ. Մ-ի Վագոն-տնակ եւ վերջինիս կամքին հակառակ փորձել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն Ս.Մ-նն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ Լ. Մ-ը դիմադրություն է ցուցաբերել, թեյի բաժակով հարվածել է նրա գլխին ու փախել տնակից եւ վայր է ընկել տնակի դիմաց: Այնուհետեւ Ս.Մ-ը մոտեցել է Լ.Մ-ին, մի ձեռքով բռնել է նրա կոկորդից, իսկ մյուս ձեռքին եղած դանակով սպառնացել է վերջինիս ապօրինաբար կյանքից զրկել: Ս.Մ-ի դեմ քրեական գործ է հարուցվել 137 հոդվածի 1-ին մասով` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Քրեական գործ է հարուցվել նաեւ 138 հոդվածների 1-ին մասերով` բռնաբարությունը` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ` նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով:





























