«Հրապարակը» գրում է, թե երեկ լրանում էր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի պաշտոնավարման 100 օրը, եւ նա, ընդունված ավանդույթի համաձայն, ասուլիս էր հրավիրել: Սակայն ասուլիսը, կարելի է ասել, հիմնովին «հարամվեց», քանի որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հրապարակեց դեղերի շուկայում կատարած իրենց բացահայտումները:

Ի դեպ, Հ2 հեռուստաալիքը, որը երբեւէ որեւէ լրատվություն չի հաղորդում Դումանյանի մասին, մեծ հաճույքով հրապարակեց այդ խախտումները, սակայն բառ չասաց ասուլիսի մասին: Ասում են՝  Բժշկականի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը, որը Հ2-ի սեփականատեր Մայրապետյանի կինն է, արգելել է նրա անունը հնչեցնել իր եթերից: Իր հեռացումն ու իրենից հետո Դումանյանի ռեկտոր նշանակվելը տիկինը ոչ մի կերպ չի հաղթահարում: