Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է հրավիրվել 60-ամյա Մանյա Մ.-ն եւ հաղորդում տվել, որ իր ծանոթը՝ 62-ամյա Փեփրուհի Մ.-ն, ս/թ փետրվարին, կարիքավոր ընտանիքներին բաժանվելիք բնակարանի հերթում ընդգրկելու պատրվակով, իրենից մաս-մաս վերցրել է 50.000  եւ 17.000 դրամ` էժան գնով սննդամթերք ձեռք բերելու համար, սակայն վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեությամբ տիրացել է   գումարներին:

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.30-ին,  Փեփրուհի Մ.-ն հրավիրվել է բաժին:

Նույն օրը, ժամը 20.00-ին, բաժին է հրավիրվել նաեւ 27-ամյա Սյուզետա Ղ.-ն եւ հաղորդում տվել, որ Փեփրուհի Մ.-ն ս/թ ապրիլին, կարիքավոր ընտանիքներին բաժանվելիք բնակարանի հերթում ընդգրկելու պատրվակով, իրենից վերցրել է 60.000 դրամ, սակայն վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել է գումարին:

Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.00-ին,  ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 51-ամյա Հռիփսիմե Ե.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ ս/թ փետրվարին իր ընկերուհու` ոմն Փեփրուհու հետ,   բնակարան ձեռք բերելու պատրվակով, 42-ամյա Նաիրա Բ.-ի վստահությունը չարաշահելով՝  նրանից խաբեությամբ վերցրել են 70.000 դրամ: