Հայաստանի կառավարությունն, այսօր` հոկտեմբերի 10-ին, որոշում ընդունեց 55 մլն դրամ հատկացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը` Բավրայի հսկիչ-անցագրային նոր, ժամանակակից կետ կառուցելու համար:
Այդ գումարից 53.9 մլ դրամը պետք է հատկացվի շենքի շինարարության համար, իսկ 1.1 մլն դրամը` նախագծահետազոտական ծախսերն են:
Նշենք, որ Հայաստանում (օդանավակայաններից դուրս) գործում են սահմանային 5 հսկիչ-անցագրային կետեր` Գոգավանի, Բագրատաշենի, Մեղրու, Բավրայի եւ Այրումի:





























