Հայաստանի դիտարկվող 12 քաղաքներից ամենաբարձր գնաճ 2012 թ. սեպտեմբերին գրանցվել է Եղեգնաձորում: Հանրապետությունում 12ամսյա գնաճի միջինը 2.5% մակարդակի պարագայում Եղեգնաձորում գնաճը կազմել է 4.4%:
Բարձր գնաճի առումով հաջորդ տեղում Դիլիջանն է` 3.6%, իսկ Վանաձորում` 3.5%: Երեւանում գնաճը 2.4% է: Մյուս քաղաքներում գնաճի տեմպը գտնվում է հանրապետական միջինի մոտ:
Մարզային քաղաքներում բարձր գնաճ է արձանագրվում այնպիսի ապրանքների գծով, ինչպես սուրճը, թեյը, կակաոն, մսամթերքը, հագուստեղենը: Այսպես` սուրճը Եղեգնաձորում թանկացել է 27.9%-ով, Իսկ Երեւանում` 9.5%-ով: Հագուստը Թալինում թանկացել է համարյա 20%-ով` միջին հանրապետական 9.8%-ի պայմաններում: Արտառոց է նաեւ Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում տղամարդկանց կոշիկների 25% թանկացումը, միջինհանրապետական 4.8%-ի համեմատ:




























