Հոկտեմբերի 12-ին, ժամը 08.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացիի եւ Պիոներական փողոցների խաչմերուկում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները ծեծի են ենթարկել ոմն Արթուրի:
Նույն օրը, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Արթուրը 44-ամյա Արթուր Ա.-ն է, ում հոկտեմբերի 10-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Շիրակացիի փողոցի թիվ 52/ա շենքի մոտ ծեծի են ենթարկել անհայտ անձինք:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու եւ նրանց ու Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:





























