Հոկտեմբերի 12-ին, ժամը 04.30-ին, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 12 շենքի դիմաց կրպակ է այրվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել է 36-ամյա Հրայր Օ.-ին պատկանող «Մրգերի աշխարհ» բանջարեղենի եւ մրգերի խանութ-կրպակը:

Հրդեհի հետեւանքով պատճառված նյութական վնասը գերազանցում է 100.000 դրամը:

Հրդեհը մարվել է 30-35 րոպեում`մարտական 1 ջոկատի ուժերով:

Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: