Եզդի ժողովուրդը մեկ ամբողջություն է եւ այդ ամբողջության մեջ մտնում դոկտոր պրոֆեսորները, հայրենական մեծ պատերազմի հերոսները, երգչուհի Զառան,Միշա Ալոյանը, Ռոման Ամոյանը, Դեդ Հասանը եւ փոքր Շաքրոն, ով ամենահայտնի գողն է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 13-ին հրավիրված ասուլիսին ասաց «Միդիա Սանգալ» Եզդիների ազգային միավորման ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը եւ ավելացրեց, որ նրանք իրենց ժողովրդի ամբողջության մի մասն են:
«Դեդ Հասանին եւ Շաքրոյին , եթե ես ասեմ, տասնյակ հարյուրավոր մարդիկ են լսում, հետամուտ լինում, դուք պատկերացրեք հազարավորները: Իսկ ինչո՞ւ ես չպետք է սիրեմ, հարգեմ ընդունեմ նրանց»,- ավելացրեց Ամո Շարոյանը: Այնինչ, նրա խոսքով, Ազիզ Թամոյանը աշխարհի եզդիների միության նախագահը չէ եւ չգիտի, թե նա ինչո՞ւ չհանդիպեց Եզդիների հոգեւոր առաջնորդ Թախսին Բեկին, երբ նա այցելել էր Հայաստան:
«Ազիզ Թամոյանը համայն Եզդիների միության նախագահը չէ: Մեր միջեւ անձնական տարաձայնություն չկա, պարզապես մեր դիրքորոշումները շատ շատ հարցերում չեն համընկնում: Ես կարող եմ ասել, որ համայն եզդիների հոգեւոր առաջնորդը Թախսին Բեկն եւ այլ առաջնորդներ չունենք: Մենք խնդրեցինք նրան, որ այդ հարցը կարգավորի: Նա ասաց, որ ոչ մեկին Հայաստանում որպես տեղապահ չի նշանակել: Դեռեւս ներկայացոցիչ չունի, որովհետեւ նոր է ծանոթանում ՀՀ-ի հետ եւ առաջիկա մեկ տարվա ընթացքում տեղապահին կընտրի: Իսկ Ազիզ Թամոյանը «Եզդիների ազգային միություն հասարակակն խորհրդի նախագահն է»,- ընդգծեց Ամո Շարոյանը եւ ավելացրեց, որ քրդական կազմակերպության ղեկավարը դիմել է դատարան, որ այդ հարցին լուծում տա:





























