Մաշտոցի 33/1 շենքի սեփականատերերը դիմում- բողոք են հղել նախագահ Սերժ Սարգսյանին` հայտնելով շենքում ստեղծված հակասանիտարական վիճակի մասին:

«Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի 33/1 շենքում տիրում է անմխիթար վիճակ, երբեմնի նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված բազմաֆունկցիոնալ շենքը այժմ վերածվել է աղբանոցի, մարդկանց կյանքի համար շատ վտանգավոր մի վայրի:

Խնդիրը կայանում է նրանում, որ «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն պատվիրել է Վ.Մ.Գ. գրուպ ՓԲԸ-ին ավարտել շինարարությունը եւ ըստ սեփականատերերի հետ կնքված գնման պայմանագրի , պարտավորություն էր կրում մինչեւ 31.05.2010թ. ավարտելու շինարարական մոնտաժային աշխատանքները, ապահովելու 33/1 շենքի գույքային համալիր հարդարումը եւ հարակից տարածքների բարեկարգումը, ըստ օրենքով սահմանված կարգի` շինարարական մոնտաժային աշխատանքների ավարտի վերաբերյալ համապատասխան ակտերի առկայությամբ շահագործման հանձնելու համար, սակայան աշխատանքները ամբողջությամբ թերի են մնացել:

Ստացվել է այնպես, որ ներկայումս «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել եւ նրա տրամադրության տակ եղած անշարժ գույքը մեզ հասած տեղեկություններով օտարվել է կամ գրավադրվել բանկերում եւ հիմա մենք` բնակիչներս, կանգնած ենք փաստի առաջ, քանի որ շենքը հնարավոր չէ շահագործել եւ չկա որեւէ մեկը ով պատասխանատու է այս վիճակի համար:

Բնակիչներից շատերը չեն կարողանում գալ եւ ապրել այստեղ, քանի որ ապրելու համար նախատեսված նույնիսկ տարրական անվտանգության նորմերը ապահոված չեն:

Բոլոր 13 հարկերում բաց են վերելակի համար նախատեսված հորանների դռները, նույնիսկ արդեն մեկ մահվան պատճառ են հանդիսացել, շենքը վերածվել է առնետենրի համար պատսպարանի, անմիջապես շքամուտքի դիմաց հսկայական փոս է փորված, որը շուրջ 2 տարի է վերածվել է աղբանոցի, ստորգետնյա ավտոկայանատեղիների շինարարությունը եւ մուտքերի հարդարումը անավարտ է: 2011թ-ին դիմլ ենք քաղաքապետան սույն հարցով եւ ստացել վերացական պատասխան:

Բազում խնդիրերից ցանկանում ենք առանձնացնել ամենակարեւորները...

1. 13 հարկանի բազմաֆունկցիոնալ շենքի համար նախատեսված 2 վերելակից մինչ օրս չի տեղադրվել եւ ոչ մեկը, ինչը անհնար է դարձնում շենքի շահագործումը բնակիչների կողմից:

2. Շենքի բակային հատվածում 200քմ մակերեսով եւ 3 մետր խորությամբ փոսը սպառնում է շրջակա թվով 3 բնակելի շենքերի բնակիչների եւ Շահումյան դպրոցի աշակերտների անվտանգությանը:

3. Շենքը չունի օրինական ջրամատակարարում եւ Էլեկտրամատակարարում:

Խնդրում ենք Ձեր անմիջական միջնորդությունը աջակցելու գտնել մեղավորներին եւ ստիպել նրանց որպեսզի կատարեն օրենքով նախատեսված իրենց պարտավորությունները, ինչպես նաեւ պաշտպանելու ՀՀ քաղաքացու իրավունքներն ու շահերը: Այս մութ պատմությունից տուժել ենք մեք, ՀՀ քաղաքացիներս եւ մեր հաշվին հարստացրել խաբեբաներին»: