Երեւանում, հոկտեմբերի 15-ին, ժամը 13.15-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա մի պատանու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան ընկել է մայթեզրին կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վրա ու մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























