ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հակասություններ է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, շատ մեծ հակասություններ Ավետիս Ավագյանի հետ, Դավիթ Մաթեւոսյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ Մանուշակ Պետրոսյանի հետ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 16 հրավիրված ասուլիսին ասաց ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը արձագանքելով հարցին` կան արդյոք տարաձայնություններ իր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ:

«Բոլորս կենտրոնական շտաբի անդամներ ենք` ես էլ , Փաշինյանն էլ, Ավետիս Ավագյանն էլ, Դավիթ Մաթեւոսյանն էլ, Գագիկ Ջհանգիրյանն էլ եւ այլն, եւ այլն: Ես չգիտեմ մեր շտաբից երկու անդամ, որոնք այս հինգ տարիների ընթացքում  իրար հետ հակասություն չեն ունեցել այս կամ այն հարցում: Բայց հակասությունները շարժիչ ուժ են: Ունենալով քաղաքական հարցերում հակասություններ` մենք պահպանում են փայլուն անձնական, ընկերական հարբերություններ, գործում է փայլուն թիմային մթնոլորտ: Ներսում կարելի է ունենալ հակասություններ ցանկացած հարցում, կոկորդներ կրծել, բայց դրսում ներկայանալ որպես միասնական թիմ»,- ավելացրեց Լեւոն Զուրաբյանը: